Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:04

Վաշինգտոնը ծրագրում է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել, ԱՄՆ Կոնգրեսում դեմ են արտահայտվել գործարքին

Վաշինգտոնը ծրագրում է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել, ԱՄՆ Կոնգրեսում դեմ են արտահայտվել գործարքին

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից պահանջել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հավանությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, գրում է ТАСС-ը։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը 40 նոր կործանիչների, ինչպես նաև այդ տեսակի 79 ինքնաթիռների արդիականացման համար նախատեսված լրակազմերի վաճառքի մասին է: Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել «օդ-օդ» դասի 900 հրթիռ և 800 ավիառումբ։

Պարբերականը նշում է, որ Թուրքիային F-16-ի վաճառքի որոշման հետ միաժամանակ ամերիկացի օրենսդիրները կարող են հավանություն տալ Հունաստանին 5-րդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Թերթի գնահատականներով՝ դա թույլ կտա նվազեցնել Աթենքում դժգոհության աստիճանը՝ կապված Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր գործարքի հետ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիային կործանիչների վաճառքի դեմ է հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Բոբ Մենենդեսը: «Ինչպես ես բազմիցս հստակ հասկացրել եմ, ես վճռականորեն դեմ եմ Բայդենի վարչակազմի առաջարկած Թուրքիային նոր F-16 ինքնաթիռների վաճառքին», — հայտարարել է Մենենդեսը:

Սենատորի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտեսել է մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը և զբաղվել է «Թուրքիայում և ՆԱՏՕ-ի հարևան դաշնակիցների դեմ տագնապալի ու ապակայունացնող պահվածքով»: «Մինչև Էրդողանը չդադարեցնի իր սպառնալիքները։.. Եվ չի սկսի իրեն պահել այնպես, ինչպես վայել է վստահելի դաշնակցին, ես հավանություն չեմ տա այդ վաճառքին», — ընդգծել է նա։

Մենենդեսը նաև ողջունել է Հունաստանին նոր F-35 կործանիչներ վաճառելու մասին հաղորդագրությունը՝ Աթենքը անվանելով «ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից» և ասելով, որ վաճառքը «ամրապնդում է մեր երկու երկրների կարողությունը պաշտպանելու ընդհանուր սկզբունքները, ներառյալ մեր հավաքական պաշտպանությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը»:

ԱՄՆ Կոնգրեսը հազիվ թե հավանություն տա Թուրքիային կործանիչների վաճառքին, քանի դեռ Անկարան հրաժարվում է վավերացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գրում է գործակալությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+