Ղազախստանի Ժամբիլի և Ալմաթիի մարզերում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» վարժանքները: Այդ մասին հաղորդել է Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այդ կապակցությամբ սեպտեմբերի 22-30-ը մեր երկիր են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերը։ Նրանց տեղաշարժը կիրականացվի տարբեր եղանակներով՝ երկաթուղային, օդային տրանսպորտով և անիվային ռազմական տեխնիկայով», — ասված է հաղորդագրության մեջ։
«Զորակազմերի տեղափոխման ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համակողմանի ապահովման հարցեր», — հավելել են պաշտպանական գերատեսչությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







