ԱՄՆ-ի իշխանությունները 40 հազար դոլարի չափով պարգև են խոստացել «Հաստ Լեոնարդ» մականունով տղամարդու մասին տեղեկություն հայտնելու համար: Տղամարդը փախել է տնային կալանքից։ Նա ներգրավված է ԱՄՆ ռազմական պատմության ամենամեծ սկանդալներից մեկում:
Այս մասին տեղեկացրել է Associated Press-ը:
Ավելի քան 150 կգ քաշ ունեցող մալայզիացի տղամարդը, որը ԱՄՆ ռազմածովային նավատորմում կաշառակերության մասին խոշորագույն սկանդալի մասնակից է դարձել, փախել է դատավճռի կայացումից մի քանի շաբաթ առաջ: Նրա իսկական անունը Լեոնարդ Ֆրենսիս Գլենն է ։
Նա կտրել է կալանքի կապը և փախել տնային կալանքից: Հատուկ ծառայությունները կարծում են, որ անա կարող է լինել Մեքսիկայում։ Գլենը Glenn Defense Marine Asia Ltd ընկերության սեփակաանտերն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







