Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Իսրայելական կործանիչները սիրիական Մասյաֆ քաղաքի շրջանում ավիահարված են հասցրել

Իսրայելական կործանիչները սիրիական Մասյաֆ քաղաքի շրջանում ավիահարված են հասցրել

Իսրայելական F-16 կործանիչները հինգշաբթի հարված են հասցրել Մասյաֆա շրջանի սիրիական գիտական կենտրոնին։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:

«Օգոստոսի 21-ին՝ ժամը 19:16-ից մինչև 19:30-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 տակտիկական չորս կործանիչներ Միջերկրական ծովի արևելյան մասից չորս թևավոր հրթիռներով և 16 կառավարվող ավիացիոն ռումբերով հարված են հասցրել Մասյաֆ քաղաքի սիրիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտներին», — հայտարարել է Եգորովը:

Նրա տվյալներով՝ Սիրիայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» և «Ս-75» համալիրներից ոչնչացրել են երկու հրթիռ և յոթ կառավարվող ավիացիոն ռումբ: Նա նաև նշել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով վնասվել են սիրիական գիտահետազոտական կենտրոնի հատուկ սարքավորումների պահեստները:

Ինչպես հաղորդում է newsru.co.il-ը Լոնդոնում տեղակայված the Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խմբի վրա հղումով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո Մասյաֆի մոտ գտնվող պաշտպանական ձեռնարկություններում պայթյունները շարունակվել են ավելի քան չորս ժամ: SOHR-ի գնահատմամբ՝ խոսքը Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ Իսրայելական բանակի՝ պատմության մեջ ամենահզոր հարվածի մասին է:

Sohr-ի աղբյուրները հայտնում են Համայից արևմուտք ընկած պայթյունների մասին՝ Ուադի Ալ Ույուն շրջանում (Մասյաֆայից արևմուտք), Ար-Ռայյուն Սուեյդի գիտահետազոտական կենտրոնի շրջանում (Մասյաֆից հարավ-արևելք), ադ Ջուլեյմայի շրջանում: Նշված շրջաններում, SOHR-ի տվյալներով, տեղակայված են եղել իրանամետ ուժերի շտաբներ, դիրքեր և պահեստներ:

Նշվում է, որ իսրայելական հարվածի հետ միաժամանակ ամերիկյան կոալիցիոն ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ ուժերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+