Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա երիտասարդ ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Այս մասին հայտնում է ամերիկյան Vogue ամսագիրը։ Զույգը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։
Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դևիդսոնի սիրավեպն սկսվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել էին SNL շոուի եթերու, որից հետո նրանց չէր հաջողվում խուսափել պապարացիների տեսախցիկներից։ Զույգը միասին շատ ժամանակ էր անցկացնում։ Նրանք այցելում էին տարբեր ռեստորաններ, ֆիլմ դիտում և նույնիսկ մեկնել էին ռոմանտիկ ճանապարհորդության՝ Բահամյան կղզիներ։
New York Post-ը տեղեկացնում է՝ Քարդաշյանն ու Դևիդսոնն իրենց մտերիմներին հայտնել են, որ բաժանվում են, սակայն որոշել են ընկերներ մնալ:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել էր մարտին։ Լոս Անջելեսի դատարանը բավարարել էր նրա՝ ամիսներ առաջ ներկայացրած հայցն ընդդեմ ամուսնու՝ Քանյե Ուեսթի։
Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները
Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ «Առաջին հերթին՝ մեզ համար...





































