Սև ծովում ուկրաինական հացահատիկի նավերը կուղեկցեն Ռուսաստանը, Թուրքիան և երրորդ կողմը, որը կորոշեն ավելի ուշ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Պետությունների Լիգայի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ստամբուլում մեզ հաջողվել է համաձայնության հասնել. Ուկրաինան զբաղվում է ականազերծմամբ, նավեր է թողնում բաց ծով, Ռուսաստանը, Թուրքիան և ևս մեկ մասնակից, որը կորոշվի, ուղեկցում է նավը մինչև Բոսֆոր»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







