Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Ռուսաստանում «Սոխնուտի» գրասենյակների փակումը կազդի Մոսկվայի հետ փոխգործակցության վրա. Իսրայելի վարչապետ

Ռուսաստանում «Սոխնուտի» գրասենյակների փակումը կազդի Մոսկվայի հետ փոխգործակցության վրա. Իսրայելի վարչապետ

Ռուսաստանում հրեական «Սոխնուտ» գործակալության գրասենյակների փակումը լուրջ իրադարձություն կլինի և կանդրադառնա Մոսկվայի հետ փոխգործակցության վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակին, Լապիդը նախարարների հետ քննարկել է Ռուսաստանում «Սոխնուտ» գործակալության գործունեությունը:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են Իսրայելի համար, Ռուսաստանում հրեական համայնքը մեծ է և կարևոր։ Գործակալության գրասենյակների փակումը լուրջ իրադարձություն կդառնա, որը կազդի հարաբերությունների վրա»,- ասել է Լապիդը։ Նշվում է, որ վարչապետը հանձնարարել է իրավաբանական պատվիրակությանը պատրաստ լինել մեկնել Մոսկվա:

Ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը խնդրել էր փակել «Սոխնուտը»։ Հուլիսի 21-ին հաղորդվել էր, որ Իսրայելը կառավարական պատվիրակություն կուղարկի Մոսկվա՝ գործակալության աշխատանքը շարունակման հարցը լուծելու համար:

Ինչպես հաղորդում է newsru.co.il-ը ռուսական կողմը պնդում է, որ «Սոխնուտը» խախտում է անձնական տվյալների ոլորտում գաղտնի տեղեկատվության մասին օրենքը՝  տեղեկություններ հավաքելով Ռուսաստանում բնակվող հրեաների և հայրենադարձության իրավունք ունեցող անձանց մասին: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանն Իսրայելին է փոխանցել մի փաստաթուղթ, որում «Սոխնուտը» մեղադրում է մասնագետներին երկրից դուրս բերելու մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+