Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:08

Ուժայինները Կոլոմբոյում քանդել են վրանային քաղաքը. առնվազն 50 մարդ վիրավորվել է

Ուժայինները Կոլոմբոյում քանդել են վրանային քաղաքը. առնվազն 50 մարդ վիրավորվել է

Շրի Լանկայում առնվազն 50 մարդ վիրավորվել է Կոլոմբոյի ծովափին գտնվող ցուցարարների վրանային ճամբարի ուժայինների կողմից քանդման ժամանակ: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով India Today թերթը։

Ցուցարարների խոսքով՝ «անվտանգության հարյուրավոր աշխատակիցներ կեսգիշերից հետո շրջափակել են «Gotta Go Gama» ճամբարը, ապա՝ ապամոնտաժել դրա մի մասը»։

50 վիրավորների թվում, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, մի քանի լրագրող կա։

Մինչդեռ, ըստ Կոլոմբոյի ոստիկանության հայտարարության, ցուցարարների ճամբարը, որը գտնվում էր նախագահականի քարտուղարության շենքի մոտ, տեղափոխվել է, որպեսզի երկրի ղեկավարը կարողանա այնտեղ հասնել աշխատանքային օրվա սկզբին։

Շրի Լանկայում արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ մտահոգություն են հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների գործողությունների վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը։

Անվտանգության ուժերն ավերել են վրանային քաղաքը Շրի Լանկայի նորընտիր նախագահ և նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի նախագահական երդումն ապահովելու, որ պաշտոնապես դառնա Շրի Լանկայի ղեկավարը։ Նա խոստացել է խիստ միջոցներ կիրառել այն ցուցարարների նկատմամբ, ովքեր «բռնի գործողություններ» են անում։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ցուցարարների հսկայական ամբոխը գրավել էր նախագահի և վարչապետի նստավայրերը։ Անկարգությունների ժամանակ զոհերի թիվը գերազանցել է 100-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+