Անկարան կարող է արգելակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը՝ իր պահանջները չկատարելու պայմանով, Ստոկհոլմը պատշաճ արձագանք չի ցուցաբերում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը հիմք է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունների սկիզբը: Երկրները պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ուժեղացնել համագործակցությունը։ Թուրքիան ավելի վաղ արգելակել էր անդամակցության գործընթացի սկիզբը՝ մտահոգություն հայտնելով Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ:
«Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր պահանջները չկատարելու դեպքում գործընթացը կարգելափակվի։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Շվեդիան պատշաճ արձագանք չի ցուցաբերում», — ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ժողովրդին ուղղված ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







