Telegram-ը հունիսին կներկայացնի վճարովի բաժանորդագրություն, որը լրացուցիչ գործառույթների հասանելիություն կապահովի, հայտարարել է մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը:
«Այս ամիս մենք կներկայացնենք Telegram Premium-ը՝ բաժանորդագրության պլան, որը թույլ կտա բոլորին ձեռք բերել լրացուցիչ գործառույթներ, արագություն և ռեսուրսներ», — ասել է նա:
Դուրովը հավելել է, որ գոյություն ունեցող բոլոր գործառույթները, միևնույն ժամանակ, կմնան անվճար և նրանց ցուցակը հետագայում կընդլայնվի: Բացի այդ, առանց վճարովի բաժանորդագրության օգտատերերը նույնպես կարող են որոշ չափով օգտվել Telegram Premium — ի հնարավորություններից, օրինակ, նրանց հասանելի կլինի մեծ ծավալի փաստաթղթերի, մեդիաֆայլերի և սթիքերների դիտում, որոնք ուղարկվել են բաժանորդագրությունից դուրս գտնվող մարդկանց:
Telegram-ի ստեղծողը նշել է, որ վճարովի գործառույթների ներդրումը անհրաժեշտ է, քանի որ առանց որոշակի սահմանափակումների՝ սերվերի և մեսենջերի տրաֆիկի ծախսերը կդառնան «անկառավարելի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







