Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:04

ԱՄՆ-ն հրաժարվել է Կիևին զենք փոխանցել, որը թույլ է կտա հարվածել ՌԴ-ի տարածքին

ԱՄՆ-ն հրաժարվել է Կիևին զենք փոխանցել, որը թույլ է կտա հարվածել ՌԴ-ի տարածքին

Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ցանկացած ջանք
ԱՄՆ-ն Ուկրաինային զենք չի տրամադրում, որը թույլ կտա գրոհել ռուսական տարածք, Վաշինգտոնը չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Առաջին օրվանից մենք հստակ հասկացրել ենք, որ մենք Ուկրաինային զենք ենք տրամադրում ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար՝ իր տարածքի սահմաններում պաշտպանության համար», — նշել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

«Մենք սպառազինություն չենք տրամադրում, որը թույլ կտա ուկրաինացիներին Ուկրաինայի տարածքից հարձակվել Ռուսաստանի վրա, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրել է դա։ Մենք չենք պատրաստվում դառնալ հակամարտության կողմ, բայց մենք կաջակցենք Ուկրաինային՝ նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում», — նշել է Թոմաս-Գրինֆիլդը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան ղեկավարությունը դիտարկում է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր փոխանցելու հնարավորությունը, որոնք հագեցած են M31 GSLRS (Guided Multiple Launch Rocket System) կառավարվող հրթիռներով, որոնք կարող են թիրախներ խոցել շուրջ 40 մղոն (64 կմ) հեռավորության վրա:

Իր հերթին Բայդենը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը «Ուկրաինա չի ուղարկի հրթիռային համակարգեր, որոնք թույլ են տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին»: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ նախագահի նման որոշումը խելամիտ է անվանել։ Ամերիկացի առաջնորդը չի հստակեցրել, թե հատկապես որ համակարգերի մասին է խոսքը։ Սպիտակ տանը և Պենտագոնում չեն պատասխանել ТАСС-ի այն հարցին, թե ինչ հեռահարության հրթիռներ ԱՄՆ-ն կարող է ուղարկել Ուկրաինա:

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ Սպիտակ տունն իբր որոշում է կայացրել Ուկրաինային զենք մատակարարելու մասին: Պարբերականի պնդմամբ՝ խոսքը կարող է վերաբերել M31 GMLRS հրթիռներով տեղակայումներին, ինչը նկատելիորեն գերազանցում է զինված ուժերի հրետանային համակարգերի հնարավորությունները։ Ընդ որում, The Washington Post թերթը մինչ այդ նշել էր իր աղբյուրներին հղում անելով, որ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ անհանգստացած են, որ Ուկրաինային առավելագույն հեռահարության հրթիռների տրամադրումը կարող է լուրջ էսկալացիայի հանգեցնել այն պատճառով, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն հնարավորություն կստանա «հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի վրա»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+