Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների թվով հինգերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: Դա, ինչպես տեղեկացնում է РИА новости — ն, հետևում է ներկայում ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հայտարարությունից:
Հաղորդվում է, որ պատժամիջոցների վերջնական ձևակերպման համար կգործարկվի հաստատման տեխնիկական գրավոր ընթացակարգը: Պատժամիջոցները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական պարբերակոնւմ, որից հետո ուժի մեջ կմտնեն:
«Մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են պատժամիջոցների նոր փաթեթը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի համատեքստում», — ասված Ֆրանսիայի ներկայացուցչության Twitter-յան հայտարարության մեջ:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր՝ թվով հինգերորդ փաթեթում կհայտնվեն գործարարներ, լրագրողներ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և զինվորականներ, ասված է Ֆրանսիայի պատվիրակության հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթն ուղղված է «օլիգարխների, ռուսական պրոպագանդայի գործիչների, անվտանգության ուժերի աշխատակիցների և զինվորականների, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական սեկտորների դեմ, կապված է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







