Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով Ղրիմի՝ ռուսական կարգավիճակի ճանաչման հարցում ազդել Կիևի վրա։
«Մենք գնահատում ենք Ռեջեփ Էրդողանի ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի կազմակերպման հարցում, սակայն այդ ամենն ի չիք է դառնում առանց Կիևի ներկայիս իշխանությունների իրական ցանկության՝ դադարեցնել հակամարտությունն ու վերադարձնել խաղաղությունն Ուկրաինա։ Կոչ ենք անում Թուրքիայի նախագահին ազդել ուկրաինական ռեժիմի վրա՝ Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչման հարցում, ինչը կդառնա Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու գրավականներից մեկը», — РИА Новости-ին ասել է Ումերովը:
Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահը հնարավորություն ունի պատմության մեջ մտնել որպես պետության ղեկավար, որը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, հարգում է ժողովրդավարական արժեքները և հարգանքով է վերաբերվում այլ ժողովուրդների կամարտահայտությանը:
«Մենք՝ Ղրիմի թաթարներս, ապրում ենք մեր տանը՝ ռուսական Ղրիմում, և երախտապարտ կլինենք Թուրքիայի նախագահին, եթե նա ականջալուր լինի մեր ձայնին, այլ ոչ թե Ուկրաինայի ծայրահեղականներին և արմատականներին»,- ընդգծել է Ումերովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







