Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան փաստում է, որ այս փուլում Ռուսաստանի հետ բանակցություններում կոնսենսուս չկա:
«Բանակցություններում կոնսենսուս դեռ չկա։ Ուկրաինայի դիրքորոշումը պարզ է՝ հրադադար, անվտանգության երաշխիքներ, տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջում: Սակայն Ռուսաստանը հավատարիմ է վերջնագրերին», — գրել է Կուլեբան Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ավելի կառուցողական մոտեցումը խթանելու համար Ուկրաինային երկու բան է հարկավոր՝ ավելի շատ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ և ավելի շատ ռազմական օգնություն Կիևի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







