Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտ կուղարկի։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր մենք կստորագրենք Մոլդովայի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը։ Այն կուղարկվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին», - ասել է Սանդուն։
Դրանից հետո Հանրապետության ղեկավարը փաստաթուղթը ստորագրել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի և վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինան և Վրաստանը:





































