Թուրքիայի կառավարությունը նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 28-ին, կքննարկի Ուկրաինայի պահանջը՝ փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար, փոխանցում է «РИА Новости»-ն։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը հայտնել էր, որ երկուշաբթի օրը Էրդողանի գլխավորությամբ կկայանա նախարարների կաբինետի նիստը, որին կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և Անկարայի հետագա քայլերը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում հայտարարություն էր հրապարակել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցման արգելքի վերաբերյալ։ Դրանից հետո Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում հայտնել են, որ թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, որոշումներ չեն ստացել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







