Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում չորս ադրբեջանցի է զոհվել: Այս մասին հայտնում է «Ազերթաջը»՝ վկայակոչելով Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը։
Նշվում է, որ նրանց մահվան մանրամասները պարզվում են: Ավելի ուշ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել իր չորս քաղաքացիների մահվան հանգամանքների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ դիվանագետների տեղեկատվության համաձայն` փետրվարի 27-ին անհայտ անձինք հրազենից կրակ են բացել Քուչուրգանի բլոկպոստում՝ չճանաչված Մերձդնեստրի մերձակայքում գտնվող ադրբեջանցիների 8 ավտոմեքենաներից բաղկացած շարասյան վրա: Գնդակոծության զոհ են դարձել Ադրբեջանի երեք քաղաքացիներ։
Զոհվածների հարազատների տեղեկություններով՝ ևս չորս ադրբեջանցի վիրավորվել է։ Փետրվարի 27-ին նաև Ադրբեջանի քաղաքացին սպանվել Է Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ արձակված կրակոցից:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







