Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

Պետդուման Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցով կդիմի ՌԴ նախագահին

Պետդուման Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցով կդիմի ՌԴ նախագահին
MOSCOW, RUSSIA – FEBRUARY 15, 2022: A plenary session of the State Duma, the lower house of the Russian parliament. Russian State Duma/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Äåïóòàòû íà ïëåíàðíîì çàñåäàíèè Ãîñóäàðñòâåííîé äóìû ÐÔ. Ïðåññ-ñëóæáà Ãîñäóìû ÐÔ/ÒÀÑÑ

Պետդուման երեքշաբթի կայացած նիստում ձայների մեծամասնությամբ պաշտպանել է որոշումը, որի համաձայն Ռուսաստանի կոմկուսի խմբակցության առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու նախագիծը կուղարկվի պետության ղեկավարին:

Այդ որոշմանը կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Դրա հետ մեկտեղ Պետդուման չի պաշտպանել որոշման այլընտրանքային նախագիծը, որի համաձայն դիմումի տեքստը պետք է ուղարկվի ԱԳՆ՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այդ փաստաթուղթն ընդամենը 310 ձայն է հավաքել ռեյտինգային քվեարկության ընթացքում։

Ինչպես նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որոշումը «կստորագրվի անհապաղ և կուղարկվի պետության ղեկավարին»: Ինչպես նշել է քաղաքական գործիչն իր Telegram-ալիքում, նախագահին ուղղված կլինի «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը որպես ինքնուրույն, ինքնիշխան և անկախ պետություններ ճանաչելու հարցը քննարկելու դիմումը«: Դոնբասում բնակվող մեր քաղաքացիներն ու հայրենակիցները օգնության և աջակցության կարիք ունեն», — նշել է նա։

Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները համոզված են, որ «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչների անվտանգության երաշխիքների ապահովման և պաշտպանության համար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և սկիզբ կդնի երկու պետությունների միջազգային ճանաչման գործընթացին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+