Մի շարք երկրների իշխանությունները փետրվարի 11-ին իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինայի տարածքը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Նիդեռլանդների իշխանությունները թագավորության հպատակներին կոչ են արել հնարավորինս շուտ լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներով:
Նմանատիպ հանձնարարական է տարածել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը։
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ուկրաինա չայցելել։ Մեծ Բրիտանիայի հպատակները, որոնք գտնվում են Ուկրաինայում, պետք է հեռանան այստեղից հիմա, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթներ»,- մեջբերում են բրիտանական ԶԼՄ-ները գերատեսչության հայտարարությունը։
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել էր նաև հանձնարարական, որում քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ հեռանալ Ուկրաինայից: Nikkei Asia-ի տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ներկայումս կարող է գտնվել մոտ 150 ճապոնացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







