Լվովի կրոնի պատմության թանգարանում ներկայացված է Հայոց եկեղեցու պատմությունը։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Ցուցահանդեսը բաղկացած է թեմատիկ մասերից, ինչպիսիք են հին աշխարհի կրոնները, վաղ քրիստոնեությունը, հայկական եկեղեցին, հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատմությունը, Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցին, ուղղափառությունը Ուկրաինայում, բողոքականությունը, Իսլամը, բուդդիզմը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ, ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ու մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







