Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:39

Ղազախստանում անկարգությունների վերաբերյալ 1 822 քրեական գործ է հարուցվել

Ղազախստանում անկարգությունների վերաբերյալ 1 822 քրեական գործ է հարուցվել
Kazakh law enforcement officers gather in a square during a protest against LPG cost rise following authorities' decision to lift price caps on liquefied petroleum gas in Almaty, Kazakhstan January 5, 2022. REUTERS/Pavel Mikheyev

Ղազախստանի իրավապահ մարմինները 1822 քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման փաստերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը, փոխանցում է ТАСС-ը։

Դատարանների կողմից վարչական կարգով ձերբակալվել է 3 314 անձ: Դատախազների կողմից բողոքարկվել է 1 884 միջնորդություն պատժի մեղմացման վերաբերյալ: Նրանց քննարկման արդյունքում կալանքից ազատ է արձակվել 1 083 անձ։ 490 քաղաքացու նկատմամբ տուգանքը փոխարինվել է  նախազգուշացմամբ։

Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 970 կասկածյալների զանգվածային անկարգությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի հետաքննության ընթացքում, հայտնել է նաև Ղազախստանի գլխավոր դատախազության առաջին ծառայության պետի տեղակալ Ելդոս Կիլիմժանովը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մի շարք քաղաքներում հունվարի 2-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք մի քանի օրից վերաճել են զանգվածային անկարգությունների և ջարդերի: Նրանք ուղեկցվել են ոստիկանների, զինվորականների և իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի բազմաթիվ քաղաքներում՝ առաջին հերթին Ալմաթիում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո ՀԱՊԿ-ի երկրները խաղաղապահներ են ուղարկել Հանրապետություն: Խմբավորման կազմում ընդգրկված են ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+