Փարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այդ մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից տաճարի մուտքը բանվորների համար փակ էր։
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ աշխատանքների վերսկսման թույլտվությունը տվել է աշխատանքային տեսչությունը, որն օբյեկտում աշխատողների անվտանգության ապահովման պահանջների կատարման բազմաթիվ ստուգումներ է անցկացրել: Ամենից առաջ խոսքը վերաբերում է նրանց պաշտպանությանը կապարից, որը շրջակա միջավայր է ընկել հրդեհի ժամանակ՝ 400 տոննա մետաղի հալումից, որից պատրաստված էր տանիքի ծածկը:
Այժմ խստացված է աշխատողների առողջության վերահսկողությունը, բոլոր աշխատողները պետք է օգտագործեն շնչադիմակներ, հագնեն միանգամյա պաշտպանական կոմբինեզոններ, կրեն բախիլներ, օրվա ավարտին ընդունեն ճառագայթազերծող ցնցուղ: Նաև խստացվել է օբյեկտ մուտքը թույլատրող փաստաթղթերի ստուգումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
ԵՄ երկրների ղեկավարները վիճել են Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովում․ ԶԼՄ
Եվրոպական պետությունների ղեկավարները վիճել են Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է Financial Times-ը: «Հանդիպման...