2006թ. հոկտեմբերի 9-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը իրականացրել է առաջին օդային միջուկային փորձարկումը:
Ավելի վաղ՝ 2005թ. փետրվարի 10-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր երկրում միջուկային զենք ստեղծելու մասին:
Հաջորդիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է N1718 բանաձևը, որով պահանջում է դադարեցնել հրթիռային ծրագիրը, սակայն Հյուսիսային Կորեան պահանջի կատարումը հնարավոր է համարում միայն ԱՄՆ-ի կողմից այլևս սպառնալիք չզգալու պարագայում:
ԿԺԴՀ-ն միջուկային ծրագիրն սկսել է իրագործել 1950-ական թթ.:
Այն կարելի է բաժանել 2 փուլի.
.Առաջինը 1950-1970-ական թթ., որում հիմնականում իրականացվում էին փորձարկումներ միջուկային ոլորտում, ստեղծվում համապատասխան ենթակառուցվածքներ, նախապատրաստվում գիտական և տեխնիկական կադրեր:
.Երկրորդ փուլն սկսվում է 1970-ական թթ-ից և շարոնակվում մինչև մեր օրեր, որի համար բնութագրական է գիտաարտադրական բազայի զարգացումը:
Ներկայումս շարունակվում է երկխոսությունը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև:
Երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ տեղի են ունեցել 2018թ. Սինգապուրում, 2019թ. փետրվարին Հանոյում:
Ներկայումս էլ երկխոսությունը շարունակվում է որոշակի դադարներով:
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողի կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...






































