Անգլիացի բանաստեղծ և կարդինալ Ջոն Հենրի Նյումենը սրբադասվել է
Նրա սրբադասման կարգն անցկացրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը։
Այս մասին հայտնում է BBC-ն:
Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում՝ բաց երկնքի տակ՝ հնարավորություն ընձեռելով տասնյակ հազարավոր ուխտագնացների մասնակցություն ունենալ հոգևոր այս արարողությանը:
Աղբյուրը հայտնում է, որ սրբադասման կարգին ներկա է գտնվել նաև Բրիտանիայի արքայազն Չարլզը:
Նշվում է նաև, որ 1890 թվականին մահացած բանաստեղծը վերջին 50 տարիների ընթացքում առաջին սրբադասված անգլիացին է։
Նշենք, որ Ջոն Հենրի Նյումենը կաթոլիկ աշխարհին հայտնի է նաև իր երկու հրաշագործությունների շնորհիվ. նա բուժել էր տղամարդուն ողնածուծի հիվանդությունից և դադարեցրել կնոջ արնահոսությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







