Նուր-Սուլթանում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցները որպես դիտորդներ հրավիրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ղազախստանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով հերթական միջազգային 14-րդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-14-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Այդ հանդիպմանը կմասնակցեն երաշխավոր պետությունների` Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







