ՆԱՏՕ-ն պատրաստ է պատասխանելու Չինաստանի կողմից եկող ռազմական սպառնալիքին, որը Դաշինքի համար սկզբունքորեն նոր խնդիր է: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքում:
«Մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ն տեղափոխել Հարավչինական ծով, սակայն մենք պետք է համատեղ ջանքերով պատասխանենք Չինաստանի կողմից եկող սպառնալիքներին, այդ թվում նաև կիբերտարածությունում: Սա սկզբունքորեն նոր խնդիր է ՆԱՏՕ-ի համար, որը նախկինում ուղղված էր ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Ըստ Դաշինքի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային մակարդակում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ. «Պեկինը ստեղծել է միջմայրցամաքային և հիպերձայնային հրթիռներ, որոնք ունակ են հասնելու Եվրոպա: Բացի այդ` Չինաստանն ունի տնտեսական ահռելի ներուժ»,-հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







