2019թ. Դոնբասում հակամարտության արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ: Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է Ուրկաինայում Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Առաքելության ղեկավար Մատիլդա Բոգները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ընդհանուր զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 3340-ի:
«2019թ. խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նոյեմբերի 15-ի դրությամբ հասնում է 26-ի, իսկ 130 մարդ վիրավորվել է»,-հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Առաքելության ղեկավարը կոչ է արել կողմերին բոլոր ջանքերը գործադրել Դոնբասում զոհերի թիվը նվազեցնելու համար և այդ պատճառով էլ չափազանց կարևոր է համարում Փարիզում «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա)` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ 2020թ. կդառնա հակամարտության` առանց զոհերի առաջին տարին»,-ընդգծել է Բոգները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







