Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացվել են փակ լսումներ Սիրիային անդրսահմանային օգնություն տրամադրելու բանաձևի ռուսական նախագծի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է աղբյուրը, ռուսական կողմը խնդրել է քննարկումներ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ, իսկ ամերիկյան համանախագահությունը հաստատել դրա անցկացումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այժմ քննարկվում է Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության տրամադրման երկարաձգման երկու տարբերակ: Ռուսական տարբերակը ենթադրում է օգնության տրամադրման երկարաձգում կես տարի ժամկետով և երկու սահմանային անցակետերով, իսկ Գերմանիայի, Բելգիայի և Քուվեյթի կողմից առաջ քաշված մեխանիզմը ենթադրում է երկարաձգում մեկ տարով և սահմանային անցակետերի ավելացում մինչև 4 կամ 5:
Անդրսահմանային օգնությունը չի ենթադրում Դամասկոսի թույլտվությունը, այդ պատճառով էլ այն կորցնում է իր հրատապությունը, քանի որ Սիրիայի կառավարությունը վերադարձնում է վերահսկողությունը երկրի տարածքի նկատմամբ:
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է․ Արաղչի
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է, հայտարարել է Իրանի Արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim-ը։ Նրա խոսքով՝ պատճառն ակնհայտ է, քանի...