Ռուսաստանը կպատասխանի «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի նկատմամբ հայտարարած ԱՄՆ պատժամիջոցներին և պատասխանը կլինի այնպիսին, որը վնաս չի հասցնի իրեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Eurasia Daily-ին։
Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ պատժամիջոցները հաշվի կառնվի երկկողմ հարաբերությունների կառուցման ժամանակ։
«Պատժամիջոցներին մենք կպատասխանենք, բայց այնպես, որ ինքներս մեզ չվնասենք, միաժամանակ հստակ պատասխան կտանք։ Եվ, իհարկե, մենք դա հաշվի կառնենք՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։
Լավրովն այդուհանդերձ հավաստիացրել է, որ երկու գազատարներն էլ կգործարկվեն առաջիկա շաբաթներին՝ չնայած Վաշինգտոնի գործողություններին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն օրերս օրինագիծ է ընդունել 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին, որով պատժամիջոցներ է սահմանվել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







