Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Մոսկվան կոչ է անում Գերմանիային, Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին դրդել Կիևին՝ դադարեցնել բռնությունը Դոնբասում

Մոսկվան կոչ է անում Գերմանիային, Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին դրդել Կիևին՝ դադարեցնել բռնությունը Դոնբասում

Ռուսաստանը Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ստարմարյովկա գյուղի մոտ «ֆիլտրացիոն միջոցառումների» կապակցությամբ կոչ է անում «նորմանդական ձևաչափով» և ԵԱՀԿ-ի գործընկերների միջոցով ստիպել Կիևին դադարեցնել բռնարարքները: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության տարածած մեկնաբանության մեջ։

«Շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը։ Կոչ ենք անում նորմանդական ձևաչափի և ԵԱՀԿ-ի մեր գործընկերներին Կիևին դրդել դադարեցնել տեղի բնակիչների դեմ բռնի գործողությունները։ Մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք գտնվեն, այդ թվում՝ Դոնբասում», — ասված է փաստաթղթում։

ԱԳՆ-ում նշել են, որ գյուղում իրավիճակը բարդ է մնում այն պատճառով, որ այնտեղ «պարբերաբար այցելում են ԶՈՒ զինծառայողները՝ այսպես կոչված ֆիլտրացիոն միջոցառումների անցկացման համար»: «Նրանք յուրատեսակ պարետային ժամ են մտցնում, բնակիչներին արգելում են դուրս գալ տներից՝ անձնագրային ռեժիմը ստուգելու նպատակով։ Առավել կոշտ «միջոցառումները» տեղի են ունեցել ընթացիկ շաբաթվա սկզբին։ Ռուսաստանի և ԴԺՀ-ի անձնագրեր ունեցող քաղաքացիների մոտ այդ փաստաթղթերը առգրավվել են, իսկ նրանց տերերը ենթարկվել են բռնի գործողությունների: Դա նույնիսկ զինված էսկալացիա է առաջացրել, որը քննարկվել է հոկտեմբերի 27-ին շփման խմբի հանդիպման ժամանակ։ Բարեբախտաբար, գնդակոծությունների ժամանակ տուժել են միայն շենքերը, բայց ոչ մարդիկ», — ասվում է մեկնաբանության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+