Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:04

Լավրովը կարծում է, որ ճիշտ կլիներ Իրանին ներգրավել Աֆղանստանի շուրջ բանակցություններում

Իրանը կարող էր միանալ Աֆղանստանի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց դրան խանգարում է Վաշինգտոնի հակաիրանական տրամադրվածությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Աֆղանստանի իրադրության վրա հարցին։

«ԱՄՆ-ն Աֆղանստանում գլխավոր խաղացողներից մեկն է։ Վերջերս ԱՄՆ-ն վերսկսել է բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ։ Ռուսաստանը դրան աջակցում է, սակայն կարևոր է համարում, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, որը թույլ կտա բանակցություններ սկսել աֆղանների հետ։ Մենք փորձում ենք օգնել այդ գործընթացին», — ընդգծել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ շփման գոյություն ունեցող ալիքին (ԱՄՆ, ՌԴ և Չինաստան), որին վերջերս միացել էր Պակիստանը, կարող էր միանալ նաև Իրանը։

«Շատ ճիշտ կլիներ, եթե ոչ միայն չորս երկրներ նման ոչ պաշտոնական շրջանակում մտքեր փոխանակեին այն մասին, թե ինչպես առաջ տանել կարգավորումը, այլ իրանական կողմը միանար այդ ձևաչափին։ Մենք պետք է հասկանանք, որ այդ ձևաչափն առաջ է ընթանում»: Սկզբունքորեն, դա հնարավոր կլիներ, բայց դրան խանգարում է ԱՄՆ հակաիրանական տրամադրվածությունը ու այդ իրավիճակում Իրանի՝ ամերիկացիների հետ շփվելու և այս կամ այն հարցում նրանց օգնելու ցանկության բացակայությունը»,-ընդգծել է նա։

Լավրովի խոսքով՝ բոլոր տեսանկյուններից «պետք է ապաէսկալացնել Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները»:

«Բայց դրա համար պետական իմաստություն կպահանջվի։ Հազիվ թե այդ հարաբերությունները կարողանան հեռանալ վտանգավոր գծից, եթե Վաշինգթոնը տարածաշրջանի բոլոր մեղքերի մեջ հրապարակայնորեն մեղադրի միայն Իրանին։ Ավելի լավ է բոլորը լինեն բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+