Թալիբները արցունքաբեր գազ են կիրառել և օդ են կրակել ՝ ցրելու աֆղան կանանց բողոքը, որոնք դուրս են եկել Քաբուլի փողոցներ ՝ հավասարություն պահանջելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ կանանց բողոքի ակցիաները պայմանավորված են նրանց ապագայի անորոշությամբ. Մասնավորապես, նրանց անհանգստացնում են կրթական հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության խնդիրները:
Թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստներից Նարգիս Սադաթը ծեծի է ենթարկվել թալիբների կողմից: Ակցիան տեղի է ունեցել նախագահական պալատի հարակից հրապարակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







