Բելառուսական Սվետլոգորսկ քաղաքից մի խաղամոլ, որը մշտապես խաղում է առցանց կազինոյում, անսպասելիորեն խոշոր շահում է տարել։ Բայց և այնպես հաջողակի ուրախությունը երկար չտևեց, քանի որ իր շահումի հարկերը չվճարելու պատճառով այժմ նրան սպառնում է ազատազրկում հայրենի երկրում:
Վիճակախաղի երկրպագուն հաջող խաղաշրջանի արդյունքում 800 հազար դոլար է շահել, բայց քանի որ չի կատարել իր հարկային պարտավորությունները, 7 տարով կալանավորվելու վտանգի առաջ է կանգնել։
Հետաքրքիր է նաև, որ մի խաղացող ևս, որի անունը չի նշվում, արդեն գրանցել է նման փորձ: Երկու տարի առաջ նա նույնպես «մոռացել էր» հարկերը վճարել։
Ըստ «Рейтинга Казино»-ի՝ Բելառուսի Քննչական կոմիտեն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիային (հենց այստեղ է գրանցված խաղատունը)՝ պարզելու, թե արդյո՞ք Միացյալ Թագավորությունում հարկեր վճարվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







