Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:40

Սենատն իմփիչմենթի գործընթացի շրջանակներում արդարացրել Է Թրամփին

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը փետրվարի 13-ին կայացած նիստի ընթացքում իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում արդարացրել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելու օգտին քվեարկել է 57 սենատոր, որոնցից 43-ը կողմ է արտահայտվել Թրամփին դատապարտելուն։ Նախկին նախագահին դատապարտելու օգտին քվեարկածների թվում են ոչ միայն դեմոկրատները, այլ նաև Հանրապետական կուսակցության յոթ ներկայացուցիչներ:

Իմփիչմենտը չի հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը, և, այդպիսով, Թրամփն արդարացվել է խռովության հրահրման մեղադրանքով:

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ մեկ նախագահի նկատմամբ իմփիչմենթի երկու գործընթաց է անցկացվել։

Իմփիչմենտի շրջանակներում գործընթացը սկսվել է փետրվարի 9-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, երբ Կոնգրեսը պնդում էր նախագահական ընտրությունների արդյունքները, Թրամփը Վաշինգտոնում հանրահավաք էր անցկացրել իր կողմնակիցների համար և կոչ արել նրանց գնալ Կապիտոլիումի մոտ: Դրանից հետո ամբոխը պաշարել է Կապիտոլիումը, ներխուժել շենք և ջարդեր իրականացրել այնտեղ։ Այս պահին հայտնի է 5 զոհի մասին։ Կապիտոլիումի շենքում սպանվել է ռազմաօդային ուժերի կին վետերանը: Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են Թրամփին իմփիչմենտ պատրաստել անկարգությունների ենթադրյալ հրահրման համար: Թրամփի կառավարության երկու նախարարներ հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Թրամփն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+