Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների մեծ խմբին պարգևատրել է «Անբասիր ծառայության համար» մեդալով: Բելառուսի նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երեքշաբթի ազգային իրավական ինտերնետ պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ Բելառուսում պետության ղեկավարի ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին։ ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն՝ ձայների 80,10% — ով հաղթել է Լուկաշենկոն։ Երկրորդ տեղը 10,12% — ով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, որին անվանում էին հիմնական մրցակից, նա չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Քվեարկության առաջին արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, որոնք վերաճել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների:
Հանրահավաքները շարունակվում են արդեն մեկ շաբաթ, ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է մի քանի հազար մարդ, տուժել են միլիցիայի տասնյակ աշխատակիցներ և ցուցարարներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







