Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը շինարարության ոլորտի աշխատանքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հերքել է լուրերն այն մասին, որ նա լքել է երկրի տարածքը և գտնվում է արտասահմանում: «Սկզբի համար՝ ես դեռ կենդանի եմ և արտասահմանում չեմ, չնայած ոմանք շրջանառում են, թե իբր նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտասահմանում», – Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







