Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

ԱՄՆ-ը կպատասխանի Չինաստանի կողմից ամերիկացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին. Պոմպեո

ԱՄՆ-ը կպատասխանի Չինաստանի կողմից ամերիկացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին. Պոմպեո

ԱՄՆ-ը մտադիր է պատասխանել Չինաստանի իշխանությունների կողմից ամերիկացիների, այդ թվում՝ օրենսդիրների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Կարող եք վստահ լինել, որ ԱՄՆ-ը գնահատական կտա, կպատասխանի դրանց և կօգնի Չինաստանի կոմունիստական կուսակցությանը հասկանալ, որ նախագահ Թրամփը չի կարող անպատասխան թողնել ԱՄՆ-ի կամ ամերիկացիների դեմ ուղղված գործողությունները»,- նշել է Պոմպեոն:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է լինելու ամերիկյան «հակահարվածը»:

Ավելի վաղ, ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Չինաստանի և Հոնկոնգի մի շարք պաշտոնյաների նկատմամբ սահմնված պատժամիջոցներին, Պեկինն իր հերթին էր պատժամիջոցներ սահմանել 11 ամերիկացու նկատմամբ, որոնց թվում են հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Ջոշ Հոուլը, Թոմ Քոթթոնը, Պետ Թումին, կոնգրեսական Քիս Սմիթը, «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» տնօրեն Կառլ Գերշմանը, Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի նախագահ Դերեք Միթչելլը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար Դենիել Թյունինգը, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը և Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+