Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, բժիշկ Էլենի Թեոխարուսը Facebook-ի իր էջում հայտնել է, որ կամավոր բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ պատրաստվում է Բեյրութ մեկնել երեք բժիշկներից և բուժքույրերից բաղկացած խմբի հետ:
Էլենի Թեոխարուսը հայամետ քաղաքական գործիչ է, նա բազմիցս եղել է Արցախում, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի է։
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում՝ Լիբանանի ռազմածովային բազայի մոտակայքում։ Պայթյունի հետևանքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են կոտրվել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 13 հայ, վիրավորվել են Լիբանանի հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ, կան անհետ կորածներ:
Բեյրութի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազար մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







