Անցած հանգստյան օրերին Ռուսաստանում հայտնաբերել են COVID-19-ի 5394 նոր դեպք, մահացել է 79 մարդ, բուժվել՝ 3420, լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1413 մարդ (26,2 տոկոս) հիվանդությունն անցկացնում է առանց ախտանիշների: Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 856 264-ի։
Ամբողջ ընթացքում մահացել է 14 207 մարդ, ապաքինվել՝ 653 593։ Մեկ օրում Ռուսաստանում մահացել է 79 մարդ, ամբողջ ընթացքում՝ 14 207 մարդ։ Մեկ օրում Ռուսաստանում COVID-19-ից հետո դուրս է գրվել 3 420 մարդ, ամբողջ ընթացքում՝ 653 593 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







