Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու Թուրքիայի որոշումն այդ երկրի ներքին գործն է, որին ոչ ոք չպետք է միջամտի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ուշադրություն դարձնելով այդ օբյեկտի նշանակությանը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»ն։
«Դուք գիտեք այն լայն հասարակական հնչեղության մասին, որը ստացել է այդ հարցը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Ընդհանուր առմամբ, մենք ելնում ենք նրանից, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որին, բնականաբար, ո՛չ մենք, ո՛չ էլ ուրիշները չպետք է միջամտեն։ Դրա հետ մեկտեղ ուշադրություն ենք դարձնում այդ օբյեկտի նշանակությանը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից»,- ասել է Վերշինինը լրագրողներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական պատարագներ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







