ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռեփեր Քանյե Ուեսթի՝ պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը, փոխանցում է iz.ru-ն։
Ըստ ԱՄՆ ներկայիս առաջնորդի ՝ Ուեսթն ընտրություններում կսատարի իրեն։
«Նա միշտ եղել է մեզ հետ է և միշտ կլինի մեզ հետ, նրա կինը (Քիմ Քարդաշյանը) կլինի մեզ հետ»,- ասել Է Թրամփը Fox News-ի եթերում:
Թրամփը ռեփերին լավ տղա է անվանել և ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, Ուեսթը հաստատ իրեն կաջակցի:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ արտիստն արդեն բաց է թողել որոշ նահանգներում թեկնածուի գրանցման ժամկետները, և նա ստիպված կլինի ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը:
Քանյե Ուեսթը ավելի վաղ քանիցս աջակցություն է հայտնել Թրամփին ու Հանրապետական կուսակցությանը, իսկ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Թրամփին Սպիտակ տանն ու խնդրել ներում շնորհել մի շարք դատապարտյալների։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Քանյե Ուեսթը հայտնել էր, որ իր թեկնածությունը կառաջադրեր հանրապետականների շարքում, եթե կուսակցությունն արդեն չներկայացներ Թրամփին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







