ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության տեքստը՝ անհրաժեշտ ուղղումներով, որոնք ընդունվել են երկրի Հիմնական օրենքում փոփոխությունների հաստատման հարցի վերաբերյալ համառուսաստանյան հանրաքվեի արդյունքում:
Այսպիսով, ՌԴ սահմանադրական փոփոխությունները, որոնք քաղաքացիների կողմից հավանության են արժանացել համառուսաստանյան հանրաքվեի արդյունքում, պաշտոնապես ուժի մեջ են մտնում հուլիսի 4-ից:
Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան հանրաքվեն տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Քվեարկությունն այդպես էր կազմակերպվել՝պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի տարածմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







