Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսով հիվանդության 6760 նոր դեպք, հաղորդում է Մոսկվայի օպերատիվ շտաբը: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 661 165-ի։
Շտաբը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում մահացել է COVID-19-ով հաստատված 147 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 9683-ի: Ռուսաստանում լիովին ապաքինվել է 428,9 հազար մարդ, որոնցից վերջին մեկ օրում՝ 6047 հիվանդ։
Ռուսաստանը երրորդ տեղն է զբաղեցնում երկրների շարքում՝ հիվանդության հաստատված դեպքերի թվով։ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ երկրին գերազանցում են միայն ԱՄՆ-ն (2,6 մլն) և Բրազիլիան (1,4 մլն): Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 10,6 մլն-ը։
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նախկինում չի բացառել, որ աշնանը երկրում կարող է տեղի ունենալ COVID-19 երկրորդ ալիքը: