Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսի 8 779 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 36,8%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, արձանագրվել է 174 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 8 367 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 502 436 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 6 532 մահ, ապաքինվել է 261 150 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







