Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:19

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելի քան 1500 անձի և կազմակերպության է ընդգրկել

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելի քան 1500 անձի և կազմակերպության է ընդգրկել

Եվրամիությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ավելի քան 1560 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել։ 

Հոկտեմբերի 12-ին ընդունված որոշման համաձայն՝ գործող պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 826 ռուսական ընկերություն և դրանց 743 ղեկավար։ ԵՄ խորհրդի տվյալներով՝ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ պատժամիջոցների ցանկում միաժամանակ այսքան մեծ թվով անձինք և կազմակերպություններ են ընդգրկվել։

ԵՄ խորհրդի հրապարակած ցանկում կա նաև հայկական ազգանուններով առնվազն վեց անձ՝ Արշակ Աբրահամյանը, Միխայիլ Արիստոկեսյանը, Սուրեն Աթալյանցը, Կարապետ Գևորգյանը, Աշոտ Հայրապետյանը և Կամո Աբրահամյանը։

Նշվում է, որ Արշակ Աբրահամյանը «Ռադիոտեխկոմպլեկտ» ընկերության գլխավոր տնօրենն է, Արիստոկեսյանը ղեկավարում է Տամբովի փորձարարական նախագծակոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոն, իսկ Աթալյանցը՝ Տոմսկի սարքաշինական գործարանը։

Գևորգյանն «Ուրալ Կոժա» ընկերության գլխավոր տնօրենն է, Հայրապետյանը՝ «Անտարես» ընկերության, իսկ Կամո Աբրահամյանը՝ «Տեխպրիբոր» ընկերության։ Փաստաթղթում նշված վերոնշյալ անձինք ներկայացված են որպես ՌԴ քաղաքացիներ։ 

ԵՄ խորհրդի հիմնավորմամբ՝ պատժամիջոցների ենթարկված ընկերությունները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում։ Դրանք ներգրավված են ռազմական նշանակության արտադրանքի և բաղադրիչների մատակարարման շղթաներում։ Ընկերությունների ղեկավարները պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու հիմնավորմամբ։ 

Նոր սահմանափակումներով նախատեսվում է սառեցնել ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների ակտիվները, արգելել նրանց ֆինանսական միջոցների և տնտեսական ռեսուրսների տրամադրումը։ Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվում է նաև ԵՄ տարածք մուտք գործելու արգելք։

ԵՄ խորհրդի տվյալներով՝ նոր որոշումից հետո Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարող կամ դրան սպառնացող գործողությունների համար պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների ընդհանուր թիվը հասել է շուրջ 4600-ի։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունել էր հուլիսի 23-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+