Իրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքների օբյեկտները, մասնավորապես՝ մալուխներն ու տվյալների մշակման կենտրոնները, եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողությունները Թեհրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր ակտիվներ, որոնք դեռևս ներառված չեն մեր թիրախների ցանկում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում մալուխները, տվյալների մշակման կենտրոնները, արհեստական բանականության ենթակառուցվածքներն ու այլ օբյեկտներ կոչնչացվեն»,- Ռեզայիի խոսքերը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ հարվածներ չի հասցնի Իրանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







