Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի 81 թռչող սարք ոչնչացվել կամ շարքից դուրս է եկել, ասվում է ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայության (CRS) թարմացված զեկույցում։
«Ստորև ներկայացված է ինքնաթիռների կամ ուղղաթիռների տիպի 81 թռչող սարք, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք, առկա տվյալների համաձայն, կորսվել կամ վնասվել են փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների ընթացքում»,- նշված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ կորսված կամ վնասված 81 թռչող սարքից 47-ն անօդաչու թռչող սարքեր են, 21-ը՝ մարտավարական ավիացիայի ինքնաթիռներ, ևս 13-ը՝ ուղղաթիռներ։
Դրանցից 54-ն ամբողջությամբ ոչնչացվել կամ անդառնալի մարտական կորուստ է ճանաչվել։ Եվս 27 թռչող սարք լուրջ վնասվել և ժամանակավորապես շարքից դուրս է բերվել՝ հետագայում վերանորոգելու նպատակով։
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով տեղեկությունների գաղտնիությունը, շարունակվող ռազմական գործողությունները և տվյալների ստուգման դժվարությունները։
CRS-ի զեկույցի նախորդ տարբերակում նշվում էր Իրանի դեմ գործողությունների ընթացքում շարքից դուրս եկած 42 թռչող սարքի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







