Հարավային Կորեայի Չեջու կղզու ափերի մոտ շրջվել է 11 մարդ տեղափոխող ձկնորսական նավ, հայտնել է Yonhap-ը։
Իշխանությունների տվյալներով՝ 9 մարդ փրկվել է, իսկ 2-ը համարվում է անհետ կորած։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:04-ին (Երևանի ժամանակով՝ 22:04-ին)։ Մերձակայքում գտնվող նավերը փրկել են անձնակազմի 9 օտարերկրյա անդամի՝ 8 ինդոնեզացու և 1 վիետնամցու։ Հաղորդվում է, որ փրկվածների վիճակը կայուն է։
Ըստ Առափնյա պահպանության ծառայության տվյալների՝ անհետ կորածները նավի հարավկորեացի կապիտանն է և անձնակազմի ինդոնեզացի մեկ անդամ։
Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ուղղաթիռներ և պարեկային նավեր՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







