Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:46

Իննամյա հայ տղան Երուսաղեմում Յոմ Կիպուրի ժամանակ հարձակման է ենթարկվել

Իննամյա հայ տղան Երուսաղեմում Յոմ Կիպուրի ժամանակ հարձակման է ենթարկվել

Իննամյա հայ տղան՝ Վիլյամը, Երուսաղեմում Յոմ Կիպուրի («Քավության օր», տարվա ամենասուրբ օրը) ժամանակ հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Նրա խոսքով՝ երեխան հեծանիվ էր վարում և երաժշտություն լսում, երբ նրան են մոտեցել երիտասարդներ և պահանջել հանել ականջակալները։

Լսելով, որ տղան անգլերեն է խոսում, երիտասարդներից մեկը նրա դեմքին պղպեղային գազ է ցողել։ Մինչ այդ, ինչպես լսվում է հրապարակված տեսագրությունում, հնչել է «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» արտահայտությունը։

Տեսագրությունում լսվում է նաև, թե ինչպես է Ուիլյամի մայրը փորձում հանգստացնել նրան՝ ասելով, որ նրա կրտսեր քրոջ՝ Արևի հետ ամեն ինչ կարգին է։

Երուսաղեմի Հին քաղաքում է գտնվում պատմական Հայկական թաղամասը։ Վերջին տարիներին վեճ է շարունակվում թաղամասի տարածքի մի մասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ։ Հայ համայնքի ներկայացուցիչները դեմ են այդ տարածքում կառուցապատման նախագծի իրականացմանը։ Նախագիծը կապում են Xana Gardens ընկերության և իսրայելա-ավստրալացի գործարարի հետ։

Թաղամասի տարածքի շուրջ վեճի ֆոնին վերջին տարիներին հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ միջադեպեր էին գրանցվել։ Օգոստոսին 6 իսրայելցի էր ձերբակալվել՝ Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա հարձակումից հետո։ Նույն ամսվա վերջին ևս չորս մարդ էր ձերբակալվել Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անցորդ աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքում վանքի մուտքի ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+