Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, Վարշավայի Սիլեզիա-Դոմբրովսկի կամուրջը (Śląsko-Dąbrowski) կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, հայտնել է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։
Լուսավորությունը կմիացվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր անկախության հանրաքվե։ Մասնակիցների շուրջ 99%-ը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն՝ շուրջ 95% մասնակցության պայմաններում։
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







